Մեսսին 200 հազար եվրոյով 35 ոսկե iPhone է գնել Արգենտինայի հավաքականի խաղացողների և մարզիչների համար (լուսանկարներ)
СпортԼիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի խաղացողների համար գնել է 35 ոսկե iPhone:
Այս մասին հայտնել է հեռախոսների զարդարմամբ զբաղվող Indesign Gold ընկերության ղեկավար Բենջամին Լիոնը։
«Պատիվ էր Լեո Մեսսիին հանձնել 35 ոսկե iPhone 14-ները: Նա դրանք պատվիրել է թիմակիցների ու մարզչական շտաբի համար՝ որպես նվեր աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթելու համար»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկար Մեսսիի հետ։
Յուրաքանչյուր iPhone-ի հետևի մասում գրված են Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների անուններն ու խաղային համարները։
«Լիոնելը ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, այլ նաև Indesign Gold-ի ամենահավատարիմ հաճախորդներից մեկը: Նա կապվեց մեզ հետ աշխարհի առաջնության եզրափակիչից մի քանի ամիս անց։
Նա ասաց, որ կցանկանար յուրահատուկ նվեր անել բոլոր խաղացողներին ու մարզչական շտաբին՝ իրենց գեղեցիկ հաղթանակը տոնելու համար, սակայն չցանկացավ ժամացույցի նման սովորական բան նվիրել։ Ես առաջարկեցի ոսկյա iPhone-ներ, և Լեոյին այդ գաղափարը դուր եկավ»,- ասել է Լիոնը The Sun-ին տված հարցազրույցում:
Ըստ The Sun-ի՝ Մեսսին այս iPhone-ների վրա ծախսել է մոտ 175 հազար ֆունտ (գրեթե 200 հազար եվրո):