Մայիսի 1-ից Ուզբեկստանում նոր շենքերի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը կդառնա պարտադիր
ЭкономикаUznews.uz-ը գրում է, որ սոցիալական, բնակարանային և կոմունալ ծառայությունների և տնտեսության ոլորտներում վերականգնվող էներգիայի աղբյուրները լայնորեն ներդնելու նպատակով Ուզբեկստանի նախագահը համապատասխան հրամանագիր է ընդունել։
Փաստաթղթի համաձայն մայիսի 1-ից շահագործման հանձնված բազմահարկ շենքերի տանիքի ազատ հատվածի առնվազն 50%-ի վրա պարտադիր է տեղադրել արևային մարտկոցներ։
Նույն ժամանակահատվածից հանրապետության բոլոր լցակայաններում տեխնիկական և կենցաղային կարիքների համար էլեկտրաէներգիայի և դրանց տարածքի լուսավորության ապահովման առնվազն 50%-ը պետք է ծածկվի այդ օբյեկտներում տեղադրված արևային մարտկոցներով։
Բացի այդ ապրիլի 1-ից կսկսվի «Արևային տուն» ծրագրի իրականացումը, որը նպատակ ունի խթանել մինչև 50 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային մարտկոցների տեղադրումը հանրապետության մարզերի տնային տնտեսություններում։
Ծրագրի շրջանակներում արևային մարտկոցներով արտադրվող յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց պետբյուջեից կհատկացվի 1000 սում սուբսիդիա։
Կստեղծվի նաև «Յաշիլ Էներգիա» ընկերությունը, որը պատասխանատու կլինի սոցիալական օբյեկտների, պետական կառույցների և այլ կազմակերպությունների շենքերի և շինությունների վրա վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղադրման և շահագործման համար: Միաժամանակ նախարարությունների, պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարներն անձամբ են պատասխանատու լինելու իրենց հիմնարկների և կազմակերպությունների շենքերի վրա արևային մարտկոցների տեղադրման համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am