Հիմնադրամի հիմնական նպատակն ու առաքելությունը սոցիալական զարգացման, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումն է. Արմեն Ստեփանյան
ИнтервьюԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք:
Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը:
Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում:
Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար թիմին միանալը (2022 թ.)՝ եղել է «Պետրոպավլովսկ» ԲԲԸ (Ռուսաստանի Դաշնություն) շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրենը։
2007-2021 թթ. աշխատել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունում՝ կայուն զարգացման գծով ավագ փոխնախագահ:
Հանքարդյունաբերության ոլորտ տեղափոխվելուց առաջ աշխատել է Հայաստանի միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։
Արմեն Ստեփանյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, ունի Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, ճարտարագիտության մագիստրոսի կոչում՝ շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում, և բակալավրի կոչում՝ քիմիական ճարտարագիտության ոլորտում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից:
Մասնակցել է միջազգային տարբեր դասընթացների՝ բնապահպանական, սոցիալական կառավարման, առողջության և անվտանգության, մարդու իրավունքների և կառավարչական ոլորտներում:
Գիտական ինը հոդվածի և Հայաստանի Հանրապետության երեք պատենտի հեղինակ է։
- Պարոն Ստեփանյան, Դուք համակարգում եք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման ճյուղը, և բնապահպանական, աշխատանքային անվտանգության ու կառավարչական խնդիրներին անդրադառնալու առիթ կունենանք ապագայում։ Այսօր մեր զրույցի թեման «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, որն արդեն իսկ հեղինակավոր կառույց է ոչ միայն Զանգեզուրի կոմբինատի տիրույթում, այլև ամբողջ Սյունիքի մարզի սոցիալական ոլորտում:
- Կյանքը ցույց է տվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը պահանջված կառույց է Սյունիքում:
Արդյո՞ք ունեք ծրագրեր հիմնադրամը հզորացնելու, հիմնադրամի գործառույթների շրջանակն ու աշխարհագրությունը (Սյունիքի մարզի կտրվածքով) ընդլայնելու ուղղությամբ:
- Վերանայում և մշակում ենք աջակցություն տրամադրելու ընդհանուր կանոնները, որպեսզի հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական ու հասցեական լինի բարեգործությունը: Եվ, բնականաբար, երբ արդյունքները չափելի են, կարողանում ենք գնահատել նաև ծախսերի արդյունավետությունը: Ուզում ենք՝ մեր ծրագրերը լինեն շարունակական, հնարավորինս կենտրոնացած լինեն ազդակիր համայնքներում կամ Սյունիքի մարզում, և իրենց բնույթով լինեն ոչ միայն բարեգործություն՝ ֆինանսական աջակցության տեսքով, այլ դառնան կայուն զարգացման հիմք, նոր հնարավորություններ ստեղծեն, նոր հեռանկարներ բացեն շահառուների ու համայնքների համար։
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ