Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասին
ЭкономикаՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Սյունիք» հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։
Մի շարք հարցերից բացի, Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։
Մասնավորապես, ըստ մարզպետի, նախկինում սոցիալական ահռելի նվիրատվությունները և ներդրումները, որ արել է կոմբինատը, տարիների ընթացքում համակարգված չի եղել։
Ստորագրված հուշագրերը նպատակ ունեն համակարգելու մարզպետարանի և մարզի խոշորագույն ձեռնարկության ներդրումները մարզում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Ղուկասյանն ասել է, որ կա նպատակ, որի վերաբերյալ քննարկումներ են անում, հաջորդ շաբաթ էլ կհրապարակեն ծրագրերը։