Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսել
АналитикаՌուբեն Վարդանյանն արդեն տևական ժամանակ ազատել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Շրջափակման պայմաններում, գրեթե 100 օր, Արցախում պետնախարար աշխատած և իր արդյունավետ աշխատանքով աչքի ընկած Վարդանյանի գործունեութունը քուն ու դադար չի տալիս արցախյան որոշ շրջանակաների, որոնք հերթական կեղտոտ արշավն են սկսել նախկին պետնախարարի դեմ։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մերձավոր շրջապատը Ռուբեն Վարդանյանի դեմ նոր հակաքարոզ է սկսել, ընդ որում Նրա համար օգտագործելով նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին։
Այդպիսի մեկը՝ Սեյրան Հայրապետյան անունով, չափազանց տվայտվել է, որ Ռուբեն Վարդանյանը քննադատում է Արցախի արատավոր բարքերը և երկարաշունչ մի տեքստ երկնել՝ նախկին, ընդամենը 100 օր պաշտոնավարած նախկին պետնախարարին մեղադրելով հնարավոր և անհնարին բոլոր մեղքերի մեջ։
Բաբայանի կուսակիցը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է անհավասարություն և անարդարություն սերմանելու մեջ, թալանի, սննդի կտրոնները ոչ հավասարաչափ բաժանելու, ինչպես նաև սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ և դա անում է մի մարդ, որի կուսակցության ղեկավարը չափազանց վատ համբավ ունի Արցախում, իսկ նրա «արկածների» մասին մինչ օրս լեգենդներ են պատմում։
Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո, պարզ էր, որ նրա դեմ սանձազեռված կեղտոտ արշավը բոլորովին էլ չի դադարելու, ավելին՝ արցախյան այդ նույն շրջանակները նախկին պետնախարարի մեջ դեռևս լուրջ վտանգ են տեսնում, հատկապես, որ Վարդանյանն այսօր իշխանության չէ, չի պաշտոնավարում, սակայն շարունակում է մնալ Արցախում և իր սեփական միջոցներով բավականին լուրջ աշխատանքներ է իրականացնում։
Ինքը՝ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, թե բազմաթիվ հարցեր է ստանում իմ գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իմ մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չեմ ունենում առանձին-առանձին անդրադառնալու: Առաջիկայում տեսակապով կպատասխանի ամենակարևոր հարցերին։
Լուիզա Լևոնյան