«Քաղպայմանագիրը» ծանր է տարել Մանե Թանդիլյանի քննադատությունը
АналитикаԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արարքը բավականին բուռն և լուրջ քննադատությունների տեղիք է տվել։
Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների Ազգային ժողովի նախագահը Կասկադում իրեն դավաճան անվանած սփյուռքահայ երիտասարդի դեմքին թքել էր այն ժամանակ, երբ նրա թիկնապահները պահել էին Կարեն Մկրտիչյանի ձեռքերը։
Ավելին, դրանից հետո ոչ թե բերման են ենթարկել ակնհայտ խուլիգանություն կատարած Ազգային ժողովի նախագահին, այլ հենց նույն այդ երիտասարդին։ Դրանից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր, անվանի մարդիկ, շարքային քաղաքացիներ քննադատեցին Ալեն Սիմոնյանի այս արարքը, թեև վերջինս պնդում էր, թե ինքը երևանցի տղա է և այդկերպ պահպանել է իր թասիբը։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է ֆեսբուքյան իր էջում խստորեն քննադատել, նշել, թե՝ «Երևանը սիրելը ժապավեններ կտրելը չէ, այլ նախ և առաջ պետք է ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ, արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի , պետութան նկատմամբ»,- նշել է Մանե Թանդիլյանը և հավելել, թե պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի են փողոց դուրս գալու, պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիներին հանդիեպլու, նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։ Ի դեպ Մանե Թանդիլյանի այս քննադատությունը չափազանց աշխույժ դիսկուրս է առաջացրել,շատերի համար անսպասելի է եղել, որ Թանդիլյանն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չափազանց ռադիկալ դիրքից են հանդես եկել, այն դեպքում, երբ շատ տիտղոսային ընդդիմադիրներ նախընտրել են լռել և ռեակցիա չտալ Ազգային ժողովի նախագահի վարքին։
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս քննադատությունը հատկապես ծանր է տարել հենց ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Սա նաև լուրջ դժգոհություն է առաջացրել հենց Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մոտ, որն իր շրջապատում բողոքել է, թե՝ Նիկլոլ Փաշինյանը քիչ էր, հիմա էլ Ալեն Սիմոնյանն է իր վարկանիշի հետ խաղում, թքելով, հետո էլ թքածը մաքրելով, հնարելով տարբեր բաներ, այդ թվում Աշոտ Փաշինյանին բռնության ենթարկելու մասին, որն այդպես էլ չի հաստատվել ոստիկանության կողմից։
Ինքը՝ Ալեն Սիմոնյանը դժգոհ է իր արարքի շուրջ քննադատություններից, հատկապես Մանե Թանդիլյանի քննադատությունից, Ավինյանն էլ հասկանում է, որ իր վարկանիշին խփում են Երևանում, որտեղ ազգաբնակչությունն ավելի լիբերալ է, ինտելեկտուալ և չի հանդուրժում նման վայրենություններ։ Ազգային ժողովի նախագահի այս վարքը չափազանց լուրջ հետևանքներ է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
Սոնա Գալստյան