ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԱՊՐԻԼԻ). Առաջին մարդը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Սպորտի՝ խաղաղությանը նպաստելու համաշխարհային օր, Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության հիմնադիրների օր, Հունաստան՝ Անկախության օր, Թայլանդ՝ Չակրայի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1869 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:
1890 –ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:
1904- Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն Հրայր Դժոխքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
1921 - վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։
1956 - ծնվել է հայկական արմատներով խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Իգոր Սարուխանովը:
1980 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող, «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:
2004-տեղի է ունեցել աննախադեպ ցրտահարություն. գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:
2005-Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչնչացում» թեմայով ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:
2009 - վախճանվել է խորհրդահայ օդաչուփորձարկող Էդուարդ Յոլ յանը:
2015-«System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:
2017 –վախճանվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
2021- Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է «Մարտի 1–ի» գործով որոշումը, այն է՝ վարույթը կարճելը։
ԱՇԽԱՐՀ
1199 – Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:
1320 -Արբրատյան վանքի աբբատների գլխավորությամբ հոգևորականները և բարոնները ստորագրել են Արբրատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:
1483 –վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:
1520 –վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:
1528 –վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:
1712 - Նյու Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:
1748 –Իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։
1772 -Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը չեղարկել է Պետրոս 1-ինի մտցրած «մորուքի հարկը»:
1776 -ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ-Այլենդի ճակատամարտը:
1810 -ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:
1814 -Նապոլեոն 1-ինը հրաժարվել է գահից և Ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:
1820 -ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագնաց Նադարը (իսկական անունը՝ Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):
1826- ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:
1829 –վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:
1896 - Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:
1899 - Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։
1909-ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։
1909 -համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի, անկախացել է Բուլղարիան:
1917 - ԱՄՆ-ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
1924-Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:
1928 -ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոթսոնը Ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ-ի կոդը:
1938 -գիտնական-քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:
1941 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:
1974 - ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող:
1984 -Կոկոսյան կղզիների բնակիչները անցկացված ընտրություններում քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:
1985 -ամերիկացի Ուիլ յամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:
1992 –վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:
1994 - խոցվել և վթարի է ենթարկվել Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայում ցեղասպանության։
2010 -Ղրղզստանում սկսվել են «Ապրիլ յան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը Կուրմանբեկ Բակիևի դեմ:
2022- մահացել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում