Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ողջ գիշեր և մինչև այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հատվածում, ուժեղացված ծառայություն են իրականացրել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ կամրջի հենապատի հարակից հատվածում գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խորանարդ մետր և մոտ 13 քմ ասվալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի ու կա անհանգստություն, որ հնարավոր է՝ փլուզում տեղի ունենա։
Այս պահին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից դեպքի վայր են բերվել բետոնե արգելապատնեշներ ու ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ Այս պահին քննարկվում է, որպեսզի հրատապ սկսվի աշխատանքներ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ։
Գիշերը դեպքի վայր են ժամանել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Մարզպետի ահազանգի հիման վրա՝ օպերատիվորեն ժամանել է նաև Կառավարության ներկայացուցիչը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի