ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԱՊՐԻԼԻ). Խորհրդարանի գունավոր ծուխը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա` Ազգային հերոսների օր, Լիբերիա` Աղոթքի օր, Ուգանդա` Ազատության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1958-ծնվել է խորհրդային և ռուսական երգիչ, երգերի հեղինակ, «Բլ յուզի լիգա» խմբի առաջատար Նիկոլայ Հարությունովը:
2001- «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը չի ժխտել իր կատարած սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության մեղադրանքը:
2007- Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկություն:
2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ, Ցեղակրոն կուսակցության նախկին առաջնորդ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մերձավորները պնդել են, որ վերջին տարիներին նա չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց, ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:
2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրել են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:
2015 - աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այցելել է Գյումրի: Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:
2015-վախճանվել է մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը:
2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին հուղարկավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հիմա ադրբեջանցիները հանձնել էին նրա գլուխը:
2018- Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ՔՊ կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արել բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»: -«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, իսկ մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները:
2019- Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
145 մ.թ.ա.– ծնվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:
491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:
1755 - ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որը առաջինն է հայտնաբերել մահվան պատճառ հանդիսացող կույր աղիքի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է «դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:
1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և աքսորվել Էլբա կղզի:
1822– Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25 000 մարդ:
1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բազեդովը, որը նկարագրել է իր անունը կրող հիվանդությունը:
1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի զինանշանը՝ երկգլխանի արծիվը:
1868-վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը Ճապոնիայում:
1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնել Պուերտո Ռիկո կղզին:
1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում անվանակոչվել է Թել Ավիվ:
1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:
1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:
1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:
1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեմն ապացուցած Էնդրյու Ուայսը:
1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:
1964 - առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:
2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:
2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 15 և վնասվածք ստացել 400 մարդ: Ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:
2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում