«Հոգատար հայր էր, նվիրված ընտանիքին, նույն հոգատարությունը նաև զինվորների հանդեպ ուներ». Նվեր Գալստյանը զոհվել է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 7-ին․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Նվեր Գալստյանը ծնունդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Մանկությունը Հադրութում է անցել, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Բանակում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո հետագա կյանքը կապել է զինվորական գործի հետ: Շուրջ քսան տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ Հադրութի զորամասում, եղել է ավագ ենթասպա: Հայրիկի մասին դուստրն է պատմում՝ Ալիսան:
«Նա շատ ընկերասեր էր, նվիրված ընտանիքին, իր համար առաջնայինն իր ընտանիքն ու երեխաներն էին: Պատերազմի սկսվելուն պես ինքն արդեն զորամասում էր, բայց ամեն րոպե զանգում էր՝ ի՞նչ արեցիք, ո՞ւր եք, ո՞նց եք, նկուղ գնացե՛ք, դուրս չգա՛ք, ամբողջ ուշադրությունը մեր կողմն էր: Շատ նվիրված հայր էր: Մենք չորս երեխա ենք: Եղբայրս նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ավագը եղբայրս է՝ մեկ եղբայր և երեք քույր ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալիսան:
Զինվորական հայրիկի մասին հիշողություններն անսպառ են, յուրաքանչյուրը՝ շատ կարևոր դստեր համար: Ալիսան հպարտությամբ է խոսում հայրիկի զինվորական լինելու մասին: «Զինվորների հանդեպ միշտ շատ ուշադիր էր, պատերազմի օրերին այդ ուշադրությունն ավելի մեծացավ, իր հեռախոսը միշտ տալիս էր, որ տղաները զանգեին տուն: Պատերազմի օրերին ծանոթացանք տղաների ընտանիքների հետ, զանգում էին մեզ՝ դուք մեր որդուն այդքան լավ եք նայում, մենք էլ ուզում ենք ձեր ընտանիքին օգտակար լինել: Սա զինվորի հանդեպ հայրիկի ուշադրության արդյունքն էր»: Պատերազմի ողջ ընթացքում ընտանիքը կապի մեջ է եղել Նվերի հետ:
«Ամեն օր մենք խոսել ենք իր հետ, մինչև նոյեմբերի 7-ը: Առօրյա հարցերից էր խոսում՝ հաց ենք ուտում, այս կամ այն արեցինք, ամեն ինչ լավ է, եթե անգամ ամեն ինչ վատ էր, պատերազմից չէր խոսում: Նոյեմբերի 7-ի առավոտյան 10 անց կես խոսել ենք իր հետ: Այդ ժամանակ արդեն Հադրութը տվել էին, գյուղերը տվել էին, մնացել էր Շուշին: Մայրիկի հետ խոսելիս ասաց, որ հրաման են տվել, որ զորքը՝ 300 զինվոր, դուրս բերենք Շուշիից: Մենք դա գիտենք՝ այդքանն ասաց ու անջատեց հեռախոսը: Սկսեցինք զանգել իրեն, բայց զանգերն անպատասխան մնացին: Յոթ օր փնտրել ենք հայրիկին, նոյեմբերի 14-ին իր մարմինը գտել ենք Շու շիի մատույցներում՝ Քարինտակի հատվածում: Զինվորներին ասել է՝ փախեք, 300 զինվորից շատերը զոհվել են, շատերը ողջ մնացել: Տղաներից մեկի մայրիկի հետ խոսեցինք, որի հետ ծանոթացել ենք պ ա տ ե րազ մի օրե րին: Մայ ր ի կ ի ն է ր պատմել՝ Նվերը բոլորիս ասաց՝ փախե՛ք, բայց ինքը մնաց: Տղաներից ով ինչպես կարողացել է, փախել է, ոմանք անտառների միջով են դուրս եկել, ոմանք՝ այլ ճանապարհներով, շատերը զոհվել են: Մեզ փրկված զինվորներն են պատմել հատկապես այդ վերջին օրվա մասին, իրենց ըն տ ա նիք ն ե ր ի հ ե տ կ ա պ կ ա , շփվում ենք»:
Պատերազմից մեկ տարի առաջ, որպես զինվորական, Նվերի ընտանիքը Հադրութում տուն ստացավ, մեկ տարի ապրեցին այդ տանը, Ալիսայի խոսքով՝ մեկ տարի վայելեցին այն: Պատերազմի հետևանքով հայրիկին, տունն ու հայրենիքը կորցրեցին: Պատերազմից հետո Նվերի ընտանիքը բնակություն հաստատեց Հայաստանում՝ Աբովյան քաղաքում: «Ապրում ենք ապրելու համար, հաց ենք ուտում, որ սոված չլինենք, քնում ենք, քանի որ պետք է քնել: Այս իրավիճակն է: Որևէ կերպ չի մոռացվելու այն, ինչի միջով մենք անցանք: Սկզբում որևէ բան ուժ չէր տալիս կյանքը շարունակելու համար: Մտքումս միշտ ասում էի՝ վերջ, ամեն ինչ վերջացած է: Բայց հետո, երբ նայում ես շուրջբոլորդ ու տեսնում, որ միայն դու նման ցավ չունես, շատ բան է փոխվում: Հադրութի մեր շենքի հարևանը տնից երեք զոհ ունի: Ու նայում ենք իրար, մեկս մյուսին ուժ ենք տալիս, մեկս մյուսով փորձում մխիթարվել: Ուրիշ տարբերակ չկա: Ժամանակի ընթացքում խոսում էլ ենք, ծիծաղում էլ, բայց, միևնույնն է, վերջում վերադառնում նույն կետին»:
Հ. Գ. - Ավագ ենթասպա Նվեր Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում