ԱՄՆ-ում հզոր պտտահողմերը 2 մարդու կյանք են խլել և ավերածություններ արել
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների կենտրոնական մասում հզոր փոթորիկները, որոնք ուղեկցվել են պտտահողմերով, քամիներով և կարկուտով, առնվազն 2 մարդու մահվան պատճառ են դարձել: Ավերվել են տներ, հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրական հոսանքից: Այս մասին հաղորդում էAssociated Press-ը:
Օկլահոմա նահանգի կենտրոնական հատվածում մի քանի տորնադո է գրանցվել, որոնցից մեկն անցել է Շոնի և Քոուլ բնակավայրերով։ Երկու զոհերը Քոուլից են: Քաղաքային իշխանությունները հայտնում են նաև տուժածների մասին, նրանց ստույգ թիվը չի նշվում։ Տորնադոներից ստացած վնասվածքների բնույթը տարբեր է. ոմանք թեթև վերքեր են ստացել, ոմանք հոսպիտալացվել են։
Նահանգում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, մի քանի տներ և այլ շինություններ լրջորեն վնասվել կամ ավերվել են։ Մասնավորապես, վնասվել են Շոնիի համալսարանի և օդանավակայանի շենքերը։
Փոթորկի ամենաթեժ պահին Օկլահոմայում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 23 հազար մարդ։
Այս գարնանը ԱՄՆ-ի հարավային, արևմտյան և հյուսիս-արևելյան շրջաններում մի շարք պտտահողմեր են գրանցվել, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել: