Ինչո՞ւ ԱՏՁՄ տնօրենի պաշտոնից հեռացավ Հայկ Չոբանյանը․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ հայտնի դարձավ, որ Հայկ Չոբանյանը հրաժարական է ներկայացրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնից: «Փաստը» փորձեց ճշտել, թե ինչի հետ է կապված այս հրաժարականը: ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա եղել է բացառապես Հայկ Չոբանյանի անձնական որոշումը:
Մեր հարցին, թե ով է փոխարինելու նրան, ԱՏՁՄ-ից տեղեկացրեցին, որ այդ թեմայով լինելու է մամուլի հաղորդագրություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՏՁՄ վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարգիս Կարապետյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր միության փոխտնօրենի պաշտոնը։
Ըստ պաշտոնական տեղկատվության, նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Երեկ օրվա ընթացքում Հայկ Չոբանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Առաջիկայում կփորձենք զրուցել նաև նրա հետ՝ պարզելու պաշտոնից հրաժարվելու պատճառները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում