ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Առաջին ծալովի անձրևանոցը, առաջին ֆոնոգրաֆը, առաջին կին վարչապետը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Նիդերլանդներ՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։
ՀԱՅ - ՀԱՅԱՍՏԱՆ
1934 - ծնվել է հայ խորհրդային արվեստաբան - նկարիչ Եղիշե Մարտիկյանը։
1913 - Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։
1933 - վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։
1940 - ծնվել է խեցեգործ - ձևավորող Վլադիմիր Աթանյանը։
1975 - ծնվել է ամերիկահայ ռոք - երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։
2005 - տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ - ում» թեմայով միջազգային համաժողով:
2007 - Ախալքալակի ռազմակայանի՝ գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց - հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի:
2011 - մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատն, ըստ էության, մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։
2012 - Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ - ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Եղել են բազմաթիվ տուժածներ։
2015 - Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը:
2020 - Հայաստանում տեղաշարժի թերթիկի անհրաժեշտությունը հանվել է, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնացել են:
ԱՇԽԱՐՀ
1655 - ծնվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ, դաշնամուրը ստեղծող Բարտոլոմեո Քրիստաֆորին։
1715 - Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։
1772 - ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանը ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։
1776 - հայտարարվել է Ռոդ - Այլենդ կղզու անկախությունը, որը ներկայում ԱՄՆ - ի նահանգ է։
1807 - Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։
1838 - մշակույթի գործիչները Տարաս Շևչենկոյին հետ են գնել ճորտությունից։
1848 - բացվել է Ֆրանսիայի Սահմանադիր ժողովը։
1878 - օպերային թատրոնում Թոմաս Ալվա Էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։
1899 - ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։
1904 - սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։ - Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս - Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։
1927 - ԱՄՆ - ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը շուտով սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։
1928 - ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը։
1966 - Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ - ի Տոլ յատի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։
1970 - ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքել են ԱՄՆ - ի բանակի՝ Կամբոջա ներխուժման դեմ. զոհվել է 4 ուսանող։
1979 - առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել կին՝ Մարգարետ Թետչերը։
1980 - վախճանվել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկրի նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։
1995 - Էկվադորում պատահած ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։
2000 - առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային վիրուսը։
2008 - վախճանվել է նորզելանդացի դեղագործ, մեկանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում