Թուրքիայում բացել են Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը
ЭкономикаԹուրքիայում բացել են Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը, այն գտնվում է Կոնյա Նահանգում։ «Կարապինար» կայանը՝ 1350 մեգավատտ հզորությամբ, եզակի է իր մեծությամբ և պատկանում է «Կալիոն էներջիին»։
Երբ կայանը լիովին գործարկվի, Թուրքիայում արևային էներգիայի արտադրությունը կավելանա 20 %-ով։ Արևային էլեկտրակայանը բաղկացած է 3 միլիոն 256 հազար արևային վահանակներից, որոնք արտադրվել են հենց տեղում՝ Թուրքիայում «Կալիոն» ընկերության կողմից։ Նախագծի արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար։
Օրեր առաջ էլ Թուրքիան շահագործման էր հանձնել իր «Աքքույու» ատոմակայանը՝ այդ կերպ զգալի ավելացնելով վերականգնվող էներգիայից ստացվող էներգիայի թիվը իր տնտեսության մեջ։ «Կարապինար» արևային կայանը արտադրելու է Թուրքիայում արտադրվող ամբողջ էներգիայի 1 %-ը, այս պահի դրությամբ Թուրքիայում արևային էլեկտրակայաններից արտադրվում է գրեթե 5-6 %-ը, սակայն այդ երկիրը մտադիր է ահռելի միջոցներ ներդնել Թուրքիայում արևային և վերականգնվող այլ աղբյուրներից ստացվող էներգիայի արտադրությունը բարձրացնելու համար, ինչը վկայում է, որ մեր հարևան և ոչ բայրացակամ պետությունը ևս հասկանում է արևային էներգիայի կարևորութունը սեփական երկրի համար, ինչպես նաև փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը ոչ միայն Ռուսաստանից ստացվող աղբյուրներից, այլև նույնիսկ իր դաշնակից Ադրբեջանից ստացվող գազից։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իր ռեսուրսներն օգտագործում է ոչ միայն Եվրոպայում և Արևմուտքում սեփական քաղաքական առաջնահերթություններն առաջ մղելու, այլ նույնիսկ Թուրքիայում դա շանտաժի գործիք է դարձրել Ալիևի «եղբայր» էրդողանի հետ հարաբերություներում, ուստի և Թուրքիան փորձում է նվազեցնել նաև այդ կախվածությունը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», մեր դեպքում դեռևս նույնիսկ վաղ է խոսել լուրջ նախագծերի մասին, մինչդեռ գոնե առնվազն այս մի հարցում կարելի էր օրինակ վերցնել թշնամուց։
Կարինե Հակոբյան