Atelier Jolie. Ջոլին հայտարարել է նորաձևության սրահ բացելու մասին
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլին հայտարարել է նոր նախագծի մասին. օսկարակիր դերասանուհին բացում է նորաձևության սրահ, որը կոչվելու է Atelier Jolie և ստեղծածարության տարածք է լինելու դիզայնի ոլորտում, գրում է Daily Mail-ը:
Ջոլին հրապարակել է սրահի տարբերանշանի պատկերը:
«Այսօր ես նոր բան եմ սկսում՝ կոլեկտիվ, որտեղ բոլորը կարող են ստեղծագործել: Atelier Jolie-ն վայր է ստեղծագործ մարդկանց համար՝ համագործակցելու ամբողջ աշխարհից փորձառու դերձակների, մոդելյերների և հմուտ նկարիչ-վարպետների հետ», - գրել է 47-ամյա Ջոլին: