ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ОбществоՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով։
Նոր պրոդուկտից կարող են օգտվել փոքր բիզնեսի ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի, արտադրության և ծառայությունների ոլորտներում: Հիմնական պահանջը դրական վարկային պատմությունն է և գործող վարկի առկայությունն այլ բանկում: Միջոցները կարելի է ուղղել ընթացիկ գործունեություն վարելուն, պարտավորությունները մարելուն և այլ բիզնես նպատակների լուծմանը: Վարկը տրամադրվում է 48 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում։
«Փոքր բիզնեսը բանկի աշխատանքի ստրատեգիկ ուղղություններից է, և մեզ համար կարևոր է՝ մնալ վստահելի ֆինանսական գործընկեր այս սեգմենտի հաճախորդների համար: Այդ պատճառով մենք որոշում կայացրեցինք վերջիններիս համար ավելի պարզ ձևակերպմամբ պրոդուկտ մեկնարկել՝ առանց գրավի և լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ Կարևոր առավելություն կլինի ձևակերպման արագությունը. որոշումը կայացվում է ընդամենը 2 ժամում։ Ծրագրի սկզբնական փուլում նախատեսում ենք վերջինիս շրջանակներում ապահովել մոտ 1 մլրդ դրամի վարկային պորտֆել»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը։
Վարկի պայմանների մասին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարող եք Բանկի կայքում, կամ հանրապետության տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: