Ապարանում նախապատրաստվում են մայիսի 28յան տոնին
ОбществоՈտքից գլուխ զարդարվում է Ապարանը, հագնում իր եռագույնն ու պատրաստվում
դիմավորել իր տոները՝ մայիսի 28-ը՝ Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած իր
հաղթանակի 105 ամյակը ու քաղաքի օրը: Քաղաքապետ Կարեն Եղիազարյանը
ջանքեր չի խնայում քաղաքին անկարագրելի տեսք տալու համար: Քաղաքի ամբողջ
երկայնքով տնկվում են նոր ծառեր՝ տուաներ, եղևնիներ, որոնք փոխարինելու են եկել
վաղուց փտած ու սեփական արմատներից արդեն խռովված ծառերին, վերանորոգվում
են մայթերը, մաշված եզրաքարերը, որոոնք քաղաքին տալիս են ավելի թարմ տեսք և
անվտանգ դարձնում բնակիչների համար քաղաքում քայլելը : Ապարանի ամեն
անկյունում քամուց ծածանվող եռագույն դրոշներ են, որոնք Ապարանի ու
ապարանցու հերոսական անցյալի, ներկայի ու ապագայի վառ վկայություններն են:
Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս համայնքապետարանը շատ ճոխ է պատրաստվում
դիմավորել ապարանցու համար ամենակարևոր տոները: Բաղրամյան փողոցի ամբողջ
երկայնքով տեղադրվող տաղավարներում ցուցադրվելու են ՝ Հայաստանի տարբեր
քաղաքներին վերաբերվող արվեստի նմուշներ, կոլորիտային ուտեստներ, տարբեր
արտադրանքներ: Արվեստի և մշակույթի դպրոցների սաները հանդես են գալու իրենց
պարային և երաժշտական համարներով, մանկապարտեզի սաները ՝ խաղային և
երաժշտական համարներով, մարզադպրոցի սաները՝ ցուցադրական ելույթներով: Տոնի
անբաժան մասն են կազմում՝ պարապլանի ցուցադրական ելույթը, զորահանդեսը և
շքերթը:
Ապարան քաղաքը իր հյուրընկալ դռները միշտ բաց է պահել իր գիրկը եկող մարդկանց
համար, այդ օրը ևս բացառություն չէ, այնպես որ տոնական Ապարանը սպասում է ձեզ:
Լիլիթ Պետրոսյան