Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդես
КультураՄայիսի 27-28-ը Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել էր «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
Ցուցահանդեսին ‹‹Նոյի կանգառը․ քո կանգառը›› կարգախոսով Արարատի մարզը ներկայացրել են Արտաշատ ու Վեդի համայնքները՝ գեղեցիկ ու գողտրիկ տաղավարով, որտեղ ցուցադրվել են Արարատյան դաշտավայրի արևահամ բերք ու բարիքը, անուշահամ չրերը, տեղական արտադրության ուտեստներ: Այցելուներին հատկապես հիացրել էր համայնքի Շահումյան բնակավայրից վարպետ Գրիգորի պատրաստած գինու անկրկնելի ջրվեժը, որտեղ վերջիններս ոչ միայն համտեսել են արտաշատյան անուշահամ գինին, այլև հիացրել գեղեցիկ տեսարանով և լուսանկարվել:
Արտաշատը ներկայացրել է նաև հետաքրքիր հնություններ, որոնք արտացոլում էին հայկական կենցաղն ու ապրելակերպը՝ հին Արտաշատում:
Իսկ գաստրո հատվածում պատրաստվել է հատուկ ուտեստ՝ Արարատի համեղ տապակա:
Հեղինակ ' Լիլիթ Պետրոսյան