Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան
ОбществоԱրևաշատ Թալինում հիմնադրվել է 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Շուրջ 8 հեկտար տարածքում գործող «Թալին 2» կայանը ապահովում է տարեկան 10 մլն կՎտ էլեկտրաէներգիա, որը տրամադրվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։
«Թալին 2»-ը հիմնադրել է Կարապետ Օհանյանն իր ընկերների հետ: Վերջինս պատմում է, որ երբ 4 ընկերներով ընտրում էին տեղանքը, տեղեկացան, որ Գեղարքունիքի մարզից հետո արևոտ օրերով առաջատարը հենց Արագածոտնի մարզի Թալին քաղաքն է։ Այստեղ արևը շատ է, ինչն էլ կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմանն է։
«Խելացի» կայանը կառավարվում է սմարթֆոնից և հեռահար եղանակով, որը թույլ է տալիս վերահսկել կայանի ամբողջ աշխատանքային ընթացքն ու անգամ անջատել այն։
Նորարար կայանի գործընկերն Ակբա բանկն է, որը կարևորում է ներդրումները երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման գործում։
«Թալին 2»-ի հիմնադիրները նախատեսում են կայանի տարածքում կառուցել նաև ջերմոցային, սառնարանային տնտեսություն։ Կարապետ Օհանյանն ու ընկերները ևս մեկ շինարարական նախագիծ են սկսել Դիլիջանում, որի գործընկերը ևս Ակբա բանկն է։
«Ակբա բանկի հետ ես անձամբ համագործակցում եմ 20 տարի: Երբ մենք արևային կայանի նախագիծը սկսեցինք, ի դեմս մյուս բանկերի՝ Ակբային էլ դիմեցինք, ու այնպիսի պայմաններ ստացանք, որոնք շուկայում լավագույնն էին։ Ավելին, երբ բոլորին հայտնի իրադարձությունները՝ Քովիդն ու պատերազմը եղան, տնտեսական վիճակը բերեց թանկացումների ու այս պրոյեկտի իրականացումը ևս թանակցավ, բայց Ակբան իսկական գործընկերոջ նման վարվեց, վերավարկավորեց, մեր ֆինանսական ռեսուրսներն ավելացրեց և մենք մեր նախագիծը հասցրեցինք տրամաբանական ավարտին։ Մեր հաջորդ պրոյեկտներում ևս աշխատում ենք Ակբա բանկի հետ»,- նշում է «Թալին 2» արևային ֆոտովոլտային կայանի համահիմնադիրներից Կարապետ Օհանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: