Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի երկու հատորների շնորհանդեսը
КультураՕրերս գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոնի փոքրիկ դահլիճում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի երկու հատորների շնորհանդեսը ։
Գիրքը ներկայացրեցին գրականագետ Սիրանուշ Դվոյանը և սրբագրիչ Նարե Սահակյանը ։
Սիրանուշ Դվոյանը իր խոսքում նշեց թե , որն է գիրքը հրատարակելու հիմնական երկու նպատակները ։
Առաջին նպատակը կայանում էր նրանում , որ այս գրականության մասին ոչ ոք ոչինչ չգիտեր ։ Սակայն
այս գիրքը սովետական ժամանակաշրջանի հիմնական փորձառություններից մեկն է։ ։ Իսկ երկրորդ
նպատակը այն է , որ մարդիկ պետք է իմանան իրենց անցյալի , որպեսզի կարողանան հասկանալ որտեղ
են ապրում և ուր են ուզում գնալ ։
Գրքի սովետական ժամանակաշրջանի հեղինակ Վաչե Սարգսյանը ապրել է դաժան աքսորական կյանքով։
Նա աքսորում է եղել 16 տարի։ 60- ական թվականներին հեղինակը ունենում է ճակատագրական
հանդիպում ռուս մտավորական Վասիլի Գրոսմանի հետ և հենց նա է տալիս միտքը գրել աքսորական
կյանքի մասին ։ Այսպես ծնվել է Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպը ։