Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է
АналитикаԱրցախի նախկին պետնախարար, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող Ռուբեն Վարդանյանը ոչ մի ձևաչափով չի տեսնում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու դիրքորոշումը։ Եվ սա միայն իր դիրքորոշումը չէ, սա Արցախում ապրող, մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է և ոչ միայն Արցխում ապրողների, - փաստում է Ռուբեն Վարդանյանը։
«Ակնհայտ է, որ թղթի վրա ստորագրված որևէ փաստաթուղթ ուժ չունի, եթե գործնականում հողի վրա չկան դրա պահպանումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ, հստակ համակարգեր, կոնկրետ համաձայնագրերի խախտումները պատժելու մեխանիզմներ, եթե ժողովուրդն ու ղեկավարները չեն ցուցաբերում կամք, եթե ամեն ինչը լղոզվում է»,- փաստում է Ռուբեն Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է։ «Հիշում եք Չերչիլի խոսքերը. «Եթե պատերազմի և նվաստացման մեջ ընտրում ես նվաստացումը, կստանաս թե՛ նվաստացում, թե՛ պատերազմ»»,- հիշեցրել է Ռուբեն Վարդանյանը և այս խոսքերը նա հիշեցրել է այդ թվում Հայաստանի ներկայիս վարչապետին ու Արցախի նախագահին։
Ռուբեն Վարդանյանի այս նախազգուշացումը Արայիկ Հարությունյանին հատկապես Արցախում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակի պայմաններում, բավական ուշագրավ շերտեր է պարունակում։ Բազմիցս նշել ենք, որ Արցախում այժմ գտնվող մեկ այլ քաղաքկան գործիչ՝ Սամվել Բաբայանը, փորձում է շանտաժի և սպառնալիքների եղանակով ձեռք գցել իշխանությանը, պարտադրում Արայիկ Հարությունյանին իրեն նշանակել պետնախարար և այդ գործում Սամվել Բաբայանին աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը, իսկ Սամվել Բաբայանը հայտնի է նրանով, որ վերջին շրջանում բազմաթիվ անգամներ արձանագրել է Ադրբեջանի հետ փոխգործակցելու, վերաինտեգրման անհրաժեշտության մասին։ Այս հարցում էլ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի մոտեցումները տրամագծորեն հակադրվում են միմյանց։
Մինչ Ռուբեն Վարդանյանը ազգային արժանապատվության պահպանման «մաստեր կլասս» է ցույց տալիս, Սամվել Բաբայանը ամեն ինչ անում է զուտ պաշտոնի և լծակների համար։ Ուստի և Արցախի ժողովուրդն ինքը հրաշալի հասկանում է, թե՛ ով է իրականում կանգնած իր կողքին և ով է փորձում վնաս հասցնել Արցախի պետականությանը։
Արամ Սարուխանյան