Վարորդներ, բռնվեք, նոր բան է մտածել
АналитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՔՊ-ական պատգամավոր ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերթական անգամ անդրադարձել էր ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին։ Նա մասնավորապես գրել էր․ «Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին` խնդրելով քննարկել դրանք:
Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը»։
Վերոնշյալ գրառման վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններում քաղաքացիները հորդորում են Թորոսյանին հեռու մնալ վարորդներից։
«Ավելի կարևոր բաներ կան, հերիք է անիմաստ բաներ մտածեք»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
«Վարորդներ, բռնվեք, նոր բան է մտածցել»,- գրել է մյուսը։