ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆԻՍԻ). Իրականացվել է առաջին հաջողված արյան փոխներարկումը, հիմնվել է աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան՝ Պետական խորհրդանիշների օր, Կոստա Ռիկա՝ Ծառատնկման օր, Ղրղզստան՝ Հրշեջների օր, Կորեայի Հանրապետություն՝ Գյուղատնտեսության օր, Ճապոնիա՝ Սաննո Մացուի փառատոն:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1828- Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Կարս քաղաքը:
1899-ծնվել է հայ խորհրդային նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:
1912-ծնվել է կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը:
1915– Կ. Պոլսում կախաղան է բարձրացվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը` Մատթեոս Սարգիսյանը։
1921-վերջնականապես համոզվելով, որ Զանգեզուր երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։
1935– տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» պրեմիերան։
1957-ծնվել է նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը:
1978-վախճանվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):
1988-Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը տվել է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իր կազմ ընդունելու հարցում և այդ առիթով դիմել է ԽՍՍՀ Գերագույն խորհրդին:
1992- ավարտվել է հայկական ռազմաօդային ուժերի ձևավորման գործընթացը։
2006-ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
2005- Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ։
2006– ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։
2009-հայաստանաբնակ իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց՝ բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:
2011-Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու դեմ ստորագրահավաք է նախաձեռնվել. պահանջը եղել է նկարչի 4 որմնանկարի վերադարձնելը Գյումրի:
2017-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:
2018- Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին:
2022- «Դիմադրություն» շարժման մասնակիցները սկսել են հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից, շուրջօրյա ակցիաները դադարեցվել են:
ԱՇԽԱՐՀ
313-Բյուզանդիայի թագավոր Կոնստանտինը հայտարարել է խղճի ազատություն և հրամայել է քրիստոնյաներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը:
1215– Անգլիայի թագավոր Հովհաննես 1-ին Անհողի կողմից ստորագրվել է մի փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը:
1389-Կոսովյան դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբական բանակը պարտություն է կրել սուլթան Մուրադ Առաջինի բանակից, սերբերի առաջնորդ Լազարը սպանվել է:
1502-Կոլոմբոսը հայտնագործել է Մարտինիկա կղզին:
1580-Ֆրենսիս Դրեյկի՝ շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնող արշավախումբը անցել է Բարեհուսո հրվանդանը:
1667-ֆրանսիացի բժիշկ Ժան-Բատիստ Դենին իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը. 15-ամյա տղային փոխներարկվել է գառան արյուն:
1836-Արկանզասը դարձել է ԱՄՆ-ի քսանհինգերորդ նահանգը:
1844-Չարլզ Գուդիերը արտոնագրել է ռետինի վուլկանացումը:
1851-կաթագործ Ջեկոբ Ֆուսսելը Բալթիմորում հիմնել է աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան:
1869-Նյու Յորքում Ջոն Խայատը արտոնագրել է ցելլ յուլոիդը:
1896-ճապոնական Սանրիկայի մոտ տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժի արդյունքում առաջացած հսկայական ցունամի-ալիքը սրբել և ծովն է լցրել ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդ:
1918-օսմանյան Թուրքիան իրականացրել է քուրդ-եզիդների ցեղասպանություն:
1924-Ֆորդ ընկերության հոսքագծից դուրս է եկել 10 միլիոներորդ մեքենան:
1932-սկսվել է պատերազմ Բոլիվիայի և Պարագվայի միջև:
1954 – ստեղծվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն։
1946-ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:
1985-Էրմիտաժում Ռեմբրանտի Դանայա կտավը փչացրել են ծծմբական թթվով:
1996– վախճանվել է ամերիկացի հայտնի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում