ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆԻՍԻ). Հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հայաստան՝ Ավիացիայի օր, Ինդոնեզիա՝ Երեխաների օր, Իսլանդիա՝ Անկախության օր, Ղրղզստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր, Ռումինիա՝ Ազգային ավիացիայի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1879 – ծնվել է սփյուռքահայ պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը։
1929 – ծնվել է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։
1935 - հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին։
1969 – վախճանվել է գրող Գուրգեն Մահարին։
1971 – ավտովթարից վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ։
2002 - Երևանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, որի ընթացքում ստեղծվել է նաև համահայկական բարեգործական հիմնադրամը:
2006 - Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Երևան-Բաթում–Երևան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը:
2015 - Շիրակի մարզի 5 համայնքում կարկուտը վնասել է բերքի 50-60 տոկոսը։
2019 - ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ամուսնացել է «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ։
ԱՇԽԱՐՀ
362 - սպանվել են քրիստոնյա տառապյալներ Մանուելը, Սավելը և Իսմայիլը։
1239 - ծնվել է Անգլիայի թագավոր Էդուարդ 1-ին Երկարաոտը։
1579 – անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջել Հյուսիսային Ամերիկայում՝ ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն հայտարարել անգլիական տարածք։
1659 - ծնվել է իտալացի նկարիչ Ֆաուստինո Բոկկին։
1691 - ծնվել է իտալացի նկարիչ Ջովանի Պաոլո Պանինին։
1714 - ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ցեզար Ֆրանսուա Կասսինին։
1765 - հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի ազգային էրմիտաժը։
1789 - Ֆրանսիայում ներքին շերտերից և արիստոկրատիայից հավաքած Գլխավոր նահանգների երրորդ գումարման պատգամավորները իրենց հայտարարել են Ազգային ժողով։ Այն ցրելու հետևանքով տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Բաստիլի գրավումը։
1882 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։
1866– Ավստրիան պատերազմ է հայտարարել Պրուսիային, սկսվել է Ավստրո-Պրուսական պատերազմը, որը տևել է մոտ մեկ ամիս։
1885– ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը հասել է Նյու Յորք։
1898 - ԱՄՆ-ի Սենատը համաձայնություն է տվել Հավայան կղզիների անեքսիային։
1925 - Ժնևում ստորագրվել է պատերազմում թունավոր, խեղդող և այլ նման տիպի նյութերի օգտագործումը արգելող արձանագրություն։
1939 - Ֆրանսիայում վերջին անգամ տեղի է ունեցել հրապարակային մահապատիժ գիլ յոտինի միջոցով. մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Էժեն Վայդմանը։
1940 – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակել է բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ։
1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուլերը 45 րոպեի ընթացքում իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։
1967 - Չինաստանում առաջին անգամ փորձարկել են ջրածնային ռումբ։
1976 – ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը։
1985 - հայտնվել է «Discovery» կաբելային հեռուստաալիքը։
1991- Հարավային Աֆրիկայում պաշտոնապես չեղարկվել է նորածիններին ըստ ռասայական պատկանելիության գրանցելու մասին օրենքը, որը փաստացի նշանակել է այդ երկրում ապպարտեիդի ռեժիմի չեղարկում։
2019- համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը։
2022– վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, սցենարիստ և ռեժիսոր Ժան–Լուի Տրեինտինյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում