Դպրոցականների ուղեղները լվանալու են. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Pravda.ru-ն «Մինա Խաչատրյան. Հայաստանի երեխաներին «կհաշտեցնեն» սրբավայրերի կորստի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պատրաստում է առաջարկ, այն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման դեպքում դպրոցական հաստատություններում ամեն տարի անցկացնել, այսպես կոչված, արժանապատվության և հաշտեցման դասեր: Այդ մասին իր Տելեգրամ - ալիքում գրել է մարքեթինգի տնօրեն և քաղաքագետ Մինա Խաչատրյանը։
Նման դասերի ընթացքում դպրոցականներին մանրամասն կբացատրվեն Հայաստանի տարածքային զիջումների պատճառները (այդ թվում՝ հայերի համար սրբության սրբոց Արցախի հանձնելը), ինչպես նաև կպատասխանեն երեխաների հարցերին՝ «Ինչո՞ւ մենք պարտվեցինք պատերազմում», «Ինչու՞ մենք հանձնեցինք մեր սուրբ հողը»: «Հայաստանի առաջատար պատմաբաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ կարող են ներգրավվել ամենամյա «Արժանապատվության և հաշտեցման դասերի» համար նյութերի պատրաստման գործում»,նշում են աղբյուրները։
«Դպրոցականների ուղեղները լվանալու են ամեն վատի դեմ ամեն լավի մասին նոր այնպիսի թեզերով, որտեղ լավ է խաղաղությունը ցանկացած գնով և պարտությունը հանուն փրկության, իսկ պայքարն ու ազգային շահերը սարսափելի սարսափ են»,- գրել է Մինա Խաչատրյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում