Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հաղթել է Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերին
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկու հաղթանակով է մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:
Հայաստանի հավաքականը հաղթել է Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերին։
Չեռնոգորիայի ընտարնու հետ դիմակայությունում Մարինա Դավթյանը և Իռենա Մուրադյանը անհատական մրցախաղերում հաղթել են, իսկ
զուգախաղում Նաիրա Գևորգյանն ու Արևիկ Թումանյանը պարտվել են:
Սան Մարինոյի թիմի հետ դիմակայությունում Արևիկ Թումանյանը և Իռենա Մուրադյանը հաղթել են անհատական մրցախաղերում, իսկ Նաիրա Գևորգյան-Մարիամ Ղազարյանը զույգը պարտվել է:
A ենթախմբում ընդգրկված են նաև Կիպրոսի և Լյուքսեմբուրգի հավաքականները։