Սպեկուլյացիոն ռիսկերը պետք է կանխվեն
Блог
Այսպիսի իրավիճակում հիրավի կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն սպեկուլյատիվ քայլերի միջոցով հավելյալ եկամուտներ ստանալ և ավելի բարդացնել իրադարձությունների ընթացքը: Այս ամենը կախելու և իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալու համար երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է ԿԲ նախագահի`նշելով.
«Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարեւոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մանսակիցները հետեւեն սահմանված նորմերին եւ կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը: Իսկ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում հարկ է կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխատվության միջոցներ իրենց ամբողջ խստությամբ»:
Գործադիրի ղեկավարի խոսքից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը հետևողականություն է ցուցաբերելու հարցի շուրջ և օգտագործելու է բոլոր լծակները սպելուացիոն ռիսկերը բացառելու համար: