Ամբողջ աշխարհում տանիքների վրա արևային մարտկոցների թիվը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է
ОбществоPlus-one.ru-ն գրում է, որ աշխարհում տանիքներից արևային էներգիա ստանալն անցյալ տարի հասել է 118 ԳՎտ-ի, ինչը բավարար է 36 միլիոն տների էներգիայի համար: Այդ մասին ասվում է SolarPower Europe-ի նոր հետազոտության մեջ: Ընդհանուր առմամբ, արևային էներգիայի օգտագործումը 2022 թվականին աճել է 45%-ով, և հասել մինչև 1,2 ՏերաՎտ, նշում են փորձագետները։
Զեկույցում ասվում է, որ 2022 թվականին այն երկրների թիվը, որտեղ արևային էներգիան ակտիվորեն զարգանում է, 12-ից հասել է 26-ի։ Ցանկում ընդգրկվելու համար պետությունները պետք է տարեկան առնվազն 1 ԳՎտ արևային էներգիա ապահովող վահանակներ տեղադրեն։
«Արևային» վարկանիշային առաջին հնգյակում են Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան և Իսպանիան: Զեկույցի հեղինակների կարծիքով մինչև 2025 թվականն արևային էներգիայի ակտիվ զարգացում ունեցող պետությունների ցանկը կընդլայնվի հասնելով ավելի քան 50 երկրի։
Արևային էներգիայի հետագա ներդրման հիմնական խոչընդոտը SolarPower Europe-ի փորձագետներն անվանում են ազգային ցանցերի սահմանափակ հզորությունը, որոնք թույլ չեն տալիս արագ ավելացնել վերականգնվող էներգիայի նոր հզորությունները։ Նման խնդիրներ են ծագել «արևային ակումբի» 26 երկրներից 20-ում։
«Մենք հսկայական քանակությամբ արևային մարտկոցներ ենք տեղադրում, բայց մենք պետք է կարողանանք դրանք օգտագործել, երբ դրանք մեզ անհրաժեշտ լինեն: Աշխարհի կառավարությունները պետք է իրենց էներգիայի և պահեստավորման ենթակառուցվածքների արդիականացումը քաղաքական առաջնահերթություն դարձնեն», — ասել է SolarPower Europe-ի շուկայական հետազոտությունների տնօրեն Մայք Շմելան:
SolarPower Europe-ն նաև կանխատեսում է, որ 2023 թվականին աշխարհում վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր հզորությունը կհասնի 1612 ՏերաՎտ-ի, ինչը բավարար կլինի ԵՄ երկրների էներգետիկ կարիքների 57%-ը բավարարելու համար։
Ավելի վաղ Plus-one.ru-ն գրել էր Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսման մասին, ըստ որի 2023 թվականին արեգակնային էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումներն առաջին անգամ կգերազանցեն նավթարդյունաբերության մեջ կատարվող ներդրումներին։ Արեգակնային էներգիայի արտադրության ոլորտն օրական կստանա ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ տարվա համար գումարը կկազմի 382 մլրդ դոլար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am