Պետությունը Սարի Թաղում մեկ հեկտար մակերեսով հողամաս է օտարում մրցույթով. Գինը՝ 161 մլն դրամ
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Երևանի Էրեբունի Սարի թաղի 13-րդ փողոց 5/8 հասցեում գտնվող, չկառուցապատված, 1.0 հեկտար մակերեսով հողամասը օտարել մրցույթով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 15.04.2022թ. որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 161 766 000 դրամ:
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ Գույքիշուկայական արժեքին մոտարկվածկադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 161 766 000դրամ: