Երկրի միջին ջերմաստիճանը նորից ռեկորդ է սահմանել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հինգշաբթի Երկրի ջերմաստիճանը նորից բարձրացել է՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի. չորրորդ օրն անընդմեջ գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան։
«Այս նոր տագնապալի ռեկորդները, հավանաբար, ամենաբարձրն են առնվազն 100 000 տարվա մեջ»,- տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով գիտնականներին։
Հինգշաբթի միջին օրական ջերմաստիճանն աշխարհում բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 17,23 աստիճան (63,01 աստիճան Ֆորենհեյթով), վկայում են Մեն նահանգի համալսարանի կլիմայական վերլուծաբանի տվյալները, այն օգտագործում է ԱՄՆ շրջակա միջավայրի ազգային կենտրոնների տվյալները։
Դա ռեկորդային ջերմաստիճանների շաբաթ էր։ Երկուշաբթի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է 17,01-ի (62,62 Ֆորենհեյթով), ինչը ամենաբարձր ցուցանիշն է NCEP- ամբողջ դիտարկումների ընթացքում։ Երեքշաբթի այն բարձրացել է մինչեւ 17,18 աստիճան, որի վրա էլ կանգ է առել չորեքշաբթի։
Մինչ այդ ռեկորդը կազմել է 16,92 աստիճան եւ սահմանվել է 2016թ. օգոստոսին։
Չնայած այս շաբաթվա ռեկորդը դեռ պաշտոնական չէ, մեկ այլ գործակալություն հաստատել է դրանցից մի քանիսն իր սեփական տվյալներով։ Եվրամիության Copernicus ծառայությունը հայտարարել է, որ գլոբալ ջերմաստիճանները երկուշաբթի եւ երեքշաբթի ռեկորդային են եղել իր տվյալներով՝ 1940 թվականով թվագրված տվյալների համեմատ։
Berkeley Earth-ի առաջատար գիտնական Ռոբերտ Ռոդեն CNN-ն ասել է, որ միանգամայն հավանական է, որ «մենք կշարունակենք այս ամռանը տեսնել ռեկորդների անկում»։
Հուլիսը սովորաբար ամենաշոգ ամիսն է մոլորակի համար, բայց ջերմաստիճաններն արդեն այժմ սահմանագծին են Էլ Նինյոյի (բնական կլիմայական երեւույթ Խաղաղ օվկիանոսում) եւ մարդածին կլիմայական ճգնաժամի պատճառով, որը տանում է գլոբալ ջերմաստիճանի անշեղ բարձրացման։