ԵԱ․ Գառնիկ Մանուկյանի տպավորիչ կամային հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ (տեսանյութ)
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ կամային հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մանուկյանը, որը դուրս է եկել 41 կգ քաշային կարգի եզրափակիչ։
Գոտեմարտի ավարտից մի քանի վայրկյան առաջ Գառնիկ Մանուկյանը կարողացել է արդյունավետ հնարք կատարել, վաստակել 2 միավոր եւ հաղթել 9:8 հաշվով։
Եզրափակիչ է դուրս եկել նաեւ Պետրոս Բաղրամյանը (85 կգ)։ Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ ) եւ Արամ Սարգսյանը (62 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար: