Իրանը զգուշանում է երկակիությունից. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
t.me-ն «Իրանը զգուշանում է Հայաստանի երկակիությունից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունում Արևմուտքի միջնորդության օգտին Հայաստանի կատարած աշխարհաքաղաքական ընտրության ճակատագրական հետևանքներից մեկն այն է, որ նրա հզոր հարևան և պոտենցիալ քաղաքական դաշնակից Իրանը թուրքերի հետ հարաբերություններ է կառուցում առանց Երևանի հետ համաձայնեցնելու: Փոխարենը Իրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում ամեն ինչ շատ պարզ է. Ռուսաստանը գլխավոր դաշնակիցն է, Իսրայելն ու անգլո-սաքսոնները թշնամիներ են, Ադրբեջանն ու Թուրքիան վտանգ են ներկայացնում, որից պետք է գլուխ հանել, այդ թվում՝ դիվանագիտական ճանապարհներով։
Վերջերս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը գրեթե միաժամանակ Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների գագաթաժողովում հայտարարել էր, որ «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ»։ Աբդոլլահիանի այցի նախօրեին Ադրբեջանում տեղի էր ունեցել «իրանական լրտեսների» ձերբակալությունների հերթական ալիքը։ Բայց այդ ամենը չի խանգարել Աբդոլլահիանին պայմանավորվել Ալիևի հետ Իրանի տարածքով Նախիջևան տանող միջանցքի ակտիվացման շուրջ և հայտարարել, որ «ադրբեջանական կողմը հավատարիմ է եռակողմ հայտարարության իրականացմանը»: Իրանական քաղաքական գործիչներին չի կարելի միամիտ անվանել, նրանք ապրում են ավելի կոշտ իրականությունում, քան անգամ հայերը։ Եվ այդ առումով Իրանի վիճակը համընկնում է պուտինյան Ռուսաստանի հետ։
Բայց Հայաստանն այդ շարքում չէ։ Ընդհակառակը, լինելով խաղալիք արևմուտքի ձեռքերին, որքան գնում, նա այնքան ավելի խորթ է դառնում Թեհրանին և Մոսկվային։ Թեհրանը տեսնում է այդ երկակիությունը և վախենում է դրա հետևանքներից: Դրա համար էլ նրանք կանխարգելիչ պատվաստվում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բացման դեմ, ինչի պատճառով էլ դա տեղի չի ունենում ռազմական զավթմամբ կամ Փաշինյանի լիակատար համաձայնությամբ։ Իրանի միջոցով Նախիջևանի հետ շփումը փաստարկ է այդ էքսկլավի շրջափակման մասին պնդումների դեմ, իսկ եռակողմ հայտարարության մասին հիշատակումները աջակցություն են հայ-ադրբեջանական հարաբերություններում ռուսական միջնորդությանը։ Ալիևը կցանկանար անտեսել Իրանի նման դիրքորոշումը, բայց չի կարող՝ Ռուսաստանն է կանգնած Իրանի թիկունքում, և, բացի դա, ԱՄՆ-ը ևս հաշվի է նստում Իրանի հետ։ Փոխարենը Ալիևը հաճույքով անտեսում է Հայաստանի դիրքորոշումը, քանի որ Փաշինյանի թիկունքում ընդհանրապես ոչ ոք չկա։ Եվ ընդհանրապես, նա անուն էլ չունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում