ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈՒLԻՍԻ). Սպանել են մոտ 8000 անզեն տղամարդու. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրամիություն՝ Սերեբրիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Լուսային օպերատորի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
552- սկսվել է Հայոց մեծ թվականը:
1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:
1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը:
1969- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լյուքսեմբուրգի հետ։
2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսության և համագործակցության զարգացմանը:
2003-Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ղեկավարները նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը եղել է Ազգային ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալը:
2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:
2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը:
2021- Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս կես տարով:
2022-Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի իրականացումը:
ԱՇԽԱՐՀ
1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:
1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:
1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։
1776 –կա պ ի տան Ջեյմս Կու կ ի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը:
1783 –Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ համարելով դա անհեռանկարային:
1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:
1916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը՝ Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:
1919 –Հոլանդիայում առաջին անգամ մտցվել է 8-ժամյա աշխատանքային օր:
1921-Կարմիր բանակի օգնությամբ մոնղոլական ազգային բանակը, հաղթանակ տոնելով չինական բանակի և սպիտակգվարդիականների նկատմամբ, Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:
1934-ծնվել է իտալացի մոդելիեր, Armani ընկերության հիմնադիր Ջորջիո Արմանին:
1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Գերշվինը:
1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:
1971-Պիտսբուրգում կայացել է «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրեմիերան:
1975- Չինաստանի Հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:
1985 – առաջին անգամ Playboy ամսագրում հրատարակվել են փոփ-աստղ Մադոննայի մերկ լուսանկարները:
1989 –Ռուսաստանում սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:
1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու:
2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում