Պեսկովն Ուկրաինային հեռահար գործողության հրթիռներ հանձնելու Ֆրանսիայի որոշումը սխալ է անվանել
Международные новостиՈւկրաինային հեռահար գործողության հրթիռներ հանձնելու Ֆրանսիայի որոշումը սխալ է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դեռ պետք է պարզաբանել եւ պարզել, թե ինչ շառավղով հեռահարության մասին է խոսքը։ Դա, մեր տեսակետից, սխալ որոշում է, լի հետեւանքներով ուկրաինական կողմի համար, որովհետեւ, բնականաբար, դա կստիպի մեզ հակամիջոցներ ձեռնարկել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ նոր սպառազինությունների հանձնումը չի կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Այդ որոշումները կարող են միայն «ծանրացնել Կիեւի ռեժիմի ճակատագիրը», ամփոփել է Պեսկովը։
Այն մասին, որ Փարիզն Ուկրաինայի ԶՈւ հակահարձակմանն աջակցելու համար Կիեւին կտա նոր հրթիռներ, «որոնք թույլ կտան հարվածներ հասցնել խորքում», այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի սկսվելուց առաջ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։