Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Սուրմալուի» գործով տուժածների փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին, գործին խառնված են քրեական հեղինակություններ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

16 անձի մահվան և մեկ անձի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մեկ տարին շուտով կլրանա, սակայն, թե տուժողները, թե նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում» են կողմնակալ դիրքորոշումներ ունենալու մեջ: Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:

2021թ. ապրիլի 6-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022թ. օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթին: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2021թ. հրդեհի հետևանքով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ին պատճառվել է 46 մլն 279 հազ., իսկ 16 տաղավարների այրման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է մոտ 15 մլն դրամ: Բացի այդ, 5 ՍՊԸ-ի և 6 անհատ ձեռնարկատիրոջ պատճառվել է խոշոր գույքային վնաս՝ ընդհանուր 505 մլն 421 հազ. դրամի չափով:

2022թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 61 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գույքային վնաս է պատճառվել 32 անհատ ձեռնարկատերերի, այրվել է 29 ավտոմեքենա, 15 անձ մահացել է, 1-ը՝ անհետ կորել:

Համաձայն տուժողների կողմից հայտնած տվյալների՝ պայթյունի հետևանքով պատճառված գույքային վնասը կազմում է 1 մլրդ 521 մլն դրամ: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ:

Դատախազության փոխանցմամբ՝ 2022թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Երևան քաղաքի դատախազի կողմից երկու միջնորդագիր է հասցեագրվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որից հետո՝ մասնագետների կողմից 2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 12-ն ընկերությունում իրականացվել է ստուգում: Դրա արդյունքում առևտրի կենտրոնում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք արձանագրվել են տեսուչների կողմից: Նշված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ քրեական վարույթի շրջանակներում այդ մասով ևս քննություն կատարելու նպատակով:

Թեև իրավապահ մարմինները ցույց են տալիս կատարված աշխատանք, սակայն տուժողների ներկայացուցիչներն ու փաստաբանները հակառակն են պնդում: 2021թ. հրդեհի հետևանքով տուժած «Լատե» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում ասում է՝ պայքարում են, որպեսզի ընկերությունն իրեն պատճառված վնասների փոխհատուցումը ստանա, դա շուրջ 135 մլն դրամ է: Ըստ Մուրադյանի՝ հիմնովին այրվել է ընկերության գույքը:

Գեղամ Շախբազյանն ազատվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Տևական ժամանակ է՝ Տիգրան Մուրադյանը տարբեր գրություններ է հասցեագրում վարույթն իրականացնող մարմնին, դատախազություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դժգոհելով իրավապահ մարմինների անգործությունից, սակայն, ինչպես ինքն է պնդում՝ ապարդյուն:

Փաստաբանի պնդմամբ՝ մինչ օրս «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող կազմակերպության գույքի վրա արգելանք դրված չէ, որպեսզի տուժողները երաշխիք ունենան, որ իրենց կրած նյութական վնասները կփոխհատուցվեն: Արգելանք կիրառելու միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացրել են մի քանի անգամ, պատասխան չեն ստացել: Դրանից հետո, երբ վերջերս գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, ստացվել է պատասխան, որ միջնորդության քննությունը հետաձգվում է, որպեսզի քննիչը ծանոթանա գործի նյութերին:

«2021թ․-ից երկու տարի է անցել, ինչ հանգամանք կա լրացուցիչ պարզելու, ամեն ինչ ավելի քան պարզ է: Մեղադրանքն առաջադրվել է ընկերության աշխատակիցներին, տնօրենին, փոխտնօրենին: Ընկերությունը գույքային պատասխանատվություն է կրում այդ աշխատողներին պատճառված վնասի համար, հետևաբար պետք է ընկերության գույքի վրա կալանք դրվի»,- նշում է Տ. Մուրադյանը:

Փաստաբանն ասում է՝ արգելանքի բացակայության պայմաններում ընկերության սեփականատերն այդ գույքը կարող է ծանրաբեռնել այլ իրավունքներով, օրինակ՝ բանկից վարկ վերցնել շուկան վերակառուցելու նպատակով, և այնպիսի ահռելի պարտավորություններով ծանրաբեռնել, որ տուժողներից որևէ մեկը չկարողանա հետագայում փոխհատուցում ստանալ:

«Այսօր քրեական գործով օբյեկտիվ փաստերը տեսնելով՝ արգելանք չի կիրառվում: Համարում եմ անգործություն, որը դրսևորվում է պետության կողմից կամ դիտավորյալ է արվում: Փաստն այն է, որ արգելանք չի դրվում»,- ասում է Տիգրան Մուրադյանը:

Բացի այդ, ըստ փաստաբան Մուրադյանի, մի քանի տուժողներ 2022թ. սեպտեմբերին միջնորդություն են ներկայացրել, որով հայտնել են ընկերության սեփականատիրոջից բացի ևս 4 հոգու կողմից առևտրի կենտրոնի կառավարումն իրականացնելու մասին: Այդ անձինք նախկինում աշխատել են դատախազությունում և սերտ հարաբերություն ունեն դատախազության ղեկավար կազմի վերին օղակների հետ: Միջնորդություն ներկայացրած անձանց չեն հրավիրել, չեն հարցաքննել, ինչը ևս փաստում է այդ կապի մասին:

Տիգրան Մուրադյանը ներկայացրել էր կոնկրետ անուններ: Մասնավորապես, նշել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնը փաստացի կառավարել և պարտադիր կատարման ցուցումներ են տվել և՛ Արթուր Զախարյանը, վերջինիս հորեղբոր որդի Ռուբեն Զախարյանը, և՛ Ստեփան անունով անձ: Փաստաբանը դատախազությանը հայտնել է նաև, որ ընկերության հետ կապեր ունեն նաև քրեական հեղինակություններ, որոնք ազդեցություն են ունենում քրեական գործի վրա:

Ավելին, 2022թ. սեպտեմբերի 30-ին գլխավոր դատախազ Աննա Վարդաետյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն են ուղարկել, որ ընկերության փաստացի կառավարմամբ զբաղվող անձանցից Արթուր Զախարյանը և այդ ժամանակ Երևան քաղաքի դատախազ, այժմ՝ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն աշխատել են միասին և աշխատանքային մոտ հարաբերություններ են ունեցել: Բացի այդ, այժմ «Սուրմալուի» շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը նախկինում նույնպես աշխատել է դատախազական համակարգում և մոտ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Լ. Գրիգորյանի հետ: Տիգրան Մուրադյանը կասկած է հայտնել, որ այդ համագործակցության արդյունքում է, որ գործը դոփում է տեղում, առաջ չի գնում, և ողջամիտ պատասխան չեն ստացել:

«Ես չեմ բացառում, որ նաև սրա հետ կապված է գործը գնացել Ազգային անվտանգության ծառայություն: Բայց ներկայում էլ ԱԱԾ-ից չեն հրավիրել, չեն հարցաքննել, չենք պատկերացնում, որ այս գործը առաջ է գնում»,- ասում է փաստաբան Մուրադյանը:

Տուժողների փաստաբանները նաև նշում են, որ 2021թ. հրդեհից հետո, ծանոթանալով տեսչական մարմնի արձանագրած խախտումներին, որ հրդեհի պատճառը եղել է հոսանքի կարճ միացում, ինչից հետո էլ տեսչական մարմինը հրդեհային անվտանգությանը վերաբերող մի շարք խախտումներ էր արձանագրել՝ միջնորդել են Երևան քաղաքի դատախազին, որպեսզի դադարեցնեն առևտրի կենտրոնի շահագործումը: Փաստաբանների փոխանցմամբ՝ եթե դադարեցներ, քիչ է հավանականությունը, որ երկրորդ հրդեհն ու պայթյունը տեղի կունենային: Առնվազն թերությունները կշտկվեին: Մինչդեռ պետական մարմինները տարիներ շարունակ հանդուրժել են այդ իրավիճակը:

Տիգրան Մուրադյանի խոսքով, երբ առաջին հրդեհից հետո դիմել են դատախազություն՝ առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու համար, ընդհանրապես պատասխան չեն ստացել: Բանավոր հայտարարել են, որ տեսչական մարմինը պետք է այդ հարցը լուծեր, սակայն, վերջինս էլ ասել է, որ քրեական գործի շրջանակում վարույթն իրականացնող մարմինը պետք է զբաղվեր:

Դատախազությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք քրեական վարույթի շրջանակներում որևէ պաշտոնատար անձի կամ իրավապահ մարմինների ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել: Ստացել ենք բացասական պատասխան:

Ինչպես հայտնում են դատախազությունից՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստաբան Տ. Մուրադյանի ներկայացրած միջնորդությունները և բողոքները քննարկվել են և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ քննիչին հայտնած բացարկը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հարցրել էինք, թե ինչու են անգործություն դրսևորել վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձինք, որի մասին պնդում են փաստաբանները, ինչին ի պատասխան դատախազությունից հատնում են, որ քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հսկող դատախազի և վերադաս դատախազի անգործության մասին հարցադրումը կոռեկտ չէ, այդպիսիք նախաքննության ընթացքում չեն արձանագրվել, հետևաբար պատճառահետևանքային կապի մասին մտորումները տեղին չեն:

Գլխավոր դատախազությունից հայտնում են նաև, որ քրեական վարույթով արգելանք է կիրառվել քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող 3 անձանց գույքերի նկատմամբ: Հաշվի առնելով, որ 2021թ. ապրիլի 6-ի հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը գերազանցում է 2 մլրդ դրամը, մեղադրյալների գույքերի նկատմամբ արգելանքը կիրառվել է ամբողջ ծավալով:

2022թ. պայթյունի տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Ավագ Լալայանն էլ նշում է, որ այստեղ կարևոր է ընկերության նկատմամբ արգելանքի կիրառումը, քանի որ կապիտալը ընկերությունում է: Ֆիզիկական անձինք գուցե այդչափ գույք չունեն, հետևաբար այդ արգելանքը պարզապես շղարշ է:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении