Դաժան սպանություն Երևանում․ տղամարդուն խեղդամահ արած 21-ամյա կասկածյալը հայտնաբերվել է
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երկաթուղայինի 7-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։Ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և ավագ քննիչ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրստեր պարեկ Վահե Մուրադյանը։ Պարզվել է, որ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Եվ նշված տանը, պահարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 46-ամյա Վահան Ե․-ի դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե՛ տան ներսում, թե՛ դրսում անտանելի հոտ էր գալիս, քանի որ պարզվել է, որ Վահան Ե․-ն սպանվել է 2 օր առաջ։ Նա խեղդամահ է եղել։ Եվ մինչ կժամաներ դատական բժիշկը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները առանձնապես դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը կատարելու կասկածանքով՝ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հայտնաբերել ու ձերբակալել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 21-ամյա Արամո Օ․-ին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ, խեղդամահ անելու եղանակով։Կասկածյալը փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործությունը և մատնացույց է արել արդուկը, որի լարով էլ խեղդամահ է արել իր զոհին։Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Կասկածյալը Ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։