ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈՒLԻՍԻ). Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ղազախստան՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օր, ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորրեսթի օր, Չերնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի օր (հանգուցյալներին հիշելու):
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1933– վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:
1936– ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:
2002- վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:
2005-Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
2008-մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնը:
2013-Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին, տեղի ունեցած վթարի պատճառով 18 մարդ է զոհվել:
2014-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:
2019- Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
2020-գրեթե պատերազմական դրություն է ստեղծվել Տավուշի մարզի հարավ-արևել յան սահմանին։ Նախորդ օրվա մի քանի հարձակումից ու կորուստներով հետ շպրտվելուց հետո ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի հրետակոծության։ Հակառակորդը արկակոծել է նաև Չինարի գյուղը։ -արտահերթ նիստում կառավարությունը որոշում է կայացրել 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:
2022-արգելվել Է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
ԱՇԽԱՐՀ
1249-թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:
1665 –ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:
1728 –ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է նավագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող նեղուցը՝ Բերինգի նեղուցը:
1772-անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունը արևմուտքից արևելք:
1793 –սպանվել է Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Մարատը:
1896-վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկ, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:
1897- Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:
1908-Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:
1923– տեղադրվել է Հոլիվուդի առաջին նշանը` HOLLYWOOD մեծադիր տառերը:
1930– Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:
1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:
1942- ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:
1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ բելառուսական ճակատը ազատագրել է Վիլնյուսը գերմանաֆաշիստական զորքերից:
1944-ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ ռուբիկ-կուբիկի ստեղծող Էրնյո Ռուբիկը:
1947- Փարիզում եվրոպական արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի՝ Եվրոպայի վերականգնման պլանը:
1956 –իսրայելական Խայֆա քաղաքում դրվել է «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որը առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:
1962 – Կիրովի գործարանը թողարկել է իր առաջին անիվային К-700 «Կիրովեց» տրակտորը:
1990 –Պամիրում գտնվող Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:
1993 –Տաջիկստանի սահմանին տեղակայված մոսկովյան սահմանապահ ջոկատի 12-րդ հենակետի 25 սահմանապահ զոհվել է մարտի ընթացքում:
2018 –Ժնևում նորզելանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ:
2021 - հրդեհ է բռնկվել Իրաքի Իմամ Հուսեյնի անվան կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, որի արդյունքում ավելի քան 60 մարդ է զոհվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում