ԱՄՆ գաղտնի ծառայությունը դադարեցրել է Սպիտակ տանը հայտնված կոկաինի փաստի հետաքննությունը
Международные новостиԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ ավարտել է Սպիտակ տանը կոկաինի հայտնաբերման փաստի հետաքննությունը։ Մասնագետները կոկաինի փաթեթի վրա մատնահետքեր չեն գտել, տեղեկացրել է Reuters-ը։
Չի հաջողվել պարզել նաեւ ԴՆԹ-ն, որով կարելի էր որոշել կասկածվողին։ Ծառայության հայտարարությունում նշվել է, որ կասկածելի ոչինչ չի եղել նաեւ տեսախցիկների տեսագրություններում։
«Առանց իրեղեն ապացույցների քննությունը չի կարող հարյուրավոր մարդկանց միջից առանձնացնել այն անձին, որը կոկաին է բերել»,- ասել են գերատեսչությունում։- «Ներկայում գաղտնի ծառայության հետաքննությունը փակվել է իրեղեն ապացույցների բացակայության պատճառով»։
Անհայտ սպիտակ փոշի պարունակող փաթեթը հայտնաբերվել էր Սպիտակ տանը հուլիսի 2-ին։ Այն գտնվում էր արեւմտյան թեւի պահախցիկում, որտեղ շենք այցելողները սովորաբար թողնում են անձնական իրերը։ Նախագահի աշխատակազմը շտապ տարհանվել է անվտանգության նկատառումներով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ օրն ընտանիքի հետ Քեմփ Դեւիդի նստավայրում էր։
Փորձագետները պարզել են, որ փոշին կոկաին էր։