Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը
ОбществоՀաղորդագրություն Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշվում է հայտարարության մեջ։