«Էս տեխնիկայով հեռու չենք գնալու». Երևանի որոշ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, աղբի կուտակումներ կան
ОбществоԵրեւանում կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված ունենք խնդիրներ, պետք է երեւանցիներին որոշակի ժամանակցույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամանակում է համալրվում, եւ պատճառը որն է այս ամենի; Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց. «Այո, որոշ վարչական շրջաններում եւ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն եւ կուտակումներ:
Այս պահին էլ վիճակը բարվոք չէ, հիմնական պատճառը տեխնիկան է: Անձամբ եղել եմ պարկում, այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: Պետք է ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ, շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է եւ ձմռան տեխնիկային, եւ աղբատարներին, եւ փոշեկուլներին: Տնօրենի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր մեքենայի մասով նշվի, թե ինչ պատճառով է անսարք եւ դրա վերականգնման ժամկետը ներկայացվի»:
Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Այն տեխնիկան, որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր: Այս փչանալու ցուցանիշը շատ մտահոգությունների տեղիք է տալիս: Երկրորդը, թե ինչպես են վարվում տեխնիկայի հետ: Երրորդը, թե ինչքան արագ ենք մենք կազմակերպում վերանորոգումները:
Ես գիտեմ, որ հարտապ գնում պետք է իրականացնենք, մի քանի տեխնյիկայի շարժիչներն են խնդրահարույց: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որոնք շուտով պետք է դուրս գան փողոցներ:
Եկեք այս շաբաթ քննարկում ենք, նաեւ հետագա զարգացման պլան ունենանք: Սա ահազանգ է այն մասին, որ էս տեխնիկայով հեռու չենք գնալու»: