Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում
ОбществоԱկբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։
Վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։
Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝
- Նվազագույն գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
- Առավելագույն գումար՝ 16.000.000 ՀՀ դրամ
- Ժամկետը՝ 120 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%
Սուբսիդավորման պայմաններն են՝
- Մայր գումարի գծով սուբսիդավորում - ամսական ոչ ավել քան 277.000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում՝ 16,000,000 ՀՀ դրամ,
- Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում - 13%, ամսական ոչ ավել, քան 203,000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։
Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։