Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել
Событие дняՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։
Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Հարությունյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգենը Չատինյանը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,– նշված է բոլորին ուղարկված ծանուցագրերով։
Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։