Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարողանում ուղարկել եկամտահարկի դիմումը. ԿԲ-ն պարզաբանում է
ЭкономикаՔաղաքացիներն ահազանգում են, որ չեն կարողանում եկամտային հարկի վերադարձի համար դիմում ներկայացնել։
ՊԵԿ-ից խնդրի շուրջ պարզաբանեցին, որ այն իրենց տիրույթում չէ։
Կենտրոնական բանկից էլ տեղեկացրեցին, որ ծրագրային թարմացումներ են իրականցվում և խնդիրը դրա հետ է կապված. «Ոչ մի ինֆորմացիայի կորուստ, ոչինչ չկա։ Ծրագրային հերթական թարմացումն է»։
ԿԲ-ից նաև ասացին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում խնդիրը կկարգավորվի։