Երեկ Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարից մահացել են հիվանդանոց տեղափոխված ևս երկու տղամարդ
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղից հաղորդում է ստացվել, որ մահացել են նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:
Քրեական վարույթը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին` ժամը 04։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Է․ Կ․) և VAZ (վարորդ՝ Տ․ Ե․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը և ուղևոր Ծ․ Խ․-ն (ծնված 1976 թ․) տեղում մահացել են։ Տուժածներ Ա․ Խ․-ն (ծնված 2000 թ.) և Ա․ Դ-ն (ծնված 1995 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Դ․-ինը՝ բավարար: