Երևանը՝ երկրում իշխանափոխության ազդակներ տալու պատասխանատվություն ունի․ Մանե Թանդիլյան
TV«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեզ ընտրողներն այն մարդիկ են, որոնք նախկինի վերադարձ չեն ուզում, ներկայի էջն էլ ուզում են փակել։ Նրանք մեր երկրում 70 տոկոս են, Երևանում՝ ավելի շատ։
Մեր գործը հենց նրանց հետ երկխոսությունն է, մեր ակնկալիքն ու տեսլականը նրանց ներկայացնելը։ Եթե դրանում հաջողեցինք, հաղթելու ենք։
Առաջիկա ընտրությունները բառիս բուն իմաստով բացառիկ հնարավորություն են և՛ քաղաքական, և՛ քաղաքային մակարդակով շրջադարձային դարձնելու երկրի և մայրաքաղաքի զարգացման ընթացքը: Երևանն իսկապես երկրում իշխանափոխության ազդակներ տալու պատասխանատվություն ունի:
Tert.am-ին հարցազրույցն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում։