Բժիշկները պայքարում են շան կծածով բժշկական կենտրոն բերված ծայրահեղ ծանր վճակում գտնվող տղայի կյանքի համար
ОбществоԱյսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել «Սպիտակ» բժշկական կենտրոնից, որ դեմքի գլխի և պարանոցի շրջանում սուր արյունահոսությամբ հեմոռագիկ շոկ ախտորոշմամաբ իրենց մոտ տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոտռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Ս․ Մալաքյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում։
Վիրաբույժներ Ալեք Ասատրյանը, Այվազ Մխիթարյանը, Համլետ Նազարյանը, Ֆրունզե Եղիյանը, անեզթեզոլոգ-ռեանիմոտոլոգներ Մանուշ Հովհաննիսյանն ու Գոռ Հովհաննիսյանը, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անում են անհնարինը՝ երեխայի կյանքը փրկելու համար։
Այս պահին երեխայի վիրահատությունը շարունակվում է, որոնց մեջ ներգրավված է նաև հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը՝ մայրապետից մինչև վիրաբուժական թիմ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին՝ «Երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շունը, որը պոկել է շղթան։
Ու հիմա ճիշտ է՝ երեխան գտնվում է ծայրհեղ ծանր վիճակում, վստահ ենք, որ Սօպիտակի բժիշկներին այս անգամ ևս կհաձողվի փրկել երեխայի կյանքը, քանի որ առաջին անգամ չէ, որ Սպիտակի բժիծկները լինելով իրենց բարփձունքւոմ բազմաթիվ կյանքեր են փրկել։
Ուզում ենք նևա մեր զարյույթը ուղել շանտիրոջ հասցեին, ով տիրություն չի արել շանը։ Մի քամբողջ իտալական թաղամաս այդ շան պատառով սարսափի մեջ է ապրում։ Ինչու տիրոջը չեն պարտավորեցնում, որ հսկողության տակ պահի շանը։ Մենք էլ ենք կենդանասեր, մենք էլ ենք սիում շուն, բայդ հիմա ով է 8-ամյա մեր երեխային այդ օրը գցելու համար պատասխան տալու»։