Քննարկեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգներն ու պատերազմի ռիսկերը. Ադամ Շիֆ
Международные новостиԱմերիկյան կոնգրեսմեն Ադամ Շիֆը հայ երիտասարդների հետ քննարկել է Արցախում առկա ծայրաստիճան ճգնաժամի խնդիրները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է կոնգրեսմենը։
«Հանդիպեցի Հայկական համագումարի՝ երիտասարդներից կազմված պրակտիկանտների մի տպավորիչ խմբի հետ։ Խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների և Կոնգրեսին ու վարչակազմին պատերազմի ռիսկերի մասին իրազեկելու համար նրանց կատարած աշխատանքի կարևորության մասին։ Հպարտ եմ, որ ճանաչում եմ այս երիտասարդ ապագա առաջնորդներին»,- գրել է նա։