Երեկվա ակցիայի մասնակիցները հուլիսի 24-ին Երևանում ու մարզերում փողոցներ կփակեն՝ ի պաշտպանություն Արցախի
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյասնիկյանի արձանի մոտ երեկ հաջակցություն Արցախի տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները չեն օպատրաստվում դադարեցնել իրենց գործողությունները:
Նրանք հայտարարել են, որ հուլիսի 24-ի վաղ առավոտյան՝ ժամը 8։30-ից, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կփակվեն որոշ ճանապարհներ՝ բարձրաձայնելու համար Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին։
Ակցիայի մասնակցիները հրապարակել են իրենց պահանջները՝ հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններին, Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը։
Բացի այդ՝ նրանք պահանջել են նաև ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։
Կոնկրետ Ռուսաստանի նկատմամբ նրանք նույնպես պահանջ են ներկայացրել. ակցիայի մասնակիցները ՌԴ-ից պահանջել են հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին, դադարել միայն կոչերով հանդես գալը և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ։