Շները տոպրակը քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ բնակչուհին հայտնաբերել է նորածնին. մանրամասներ
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով են հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ տանտիրուհին գտել է նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։ Մոտեցել է ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», - ասաց նա։
Զուլոյանի խոսքով՝ երեխան մատուռից 50-60 մետր հեռավորության վրա են գտել եւ վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ է հասցրել։
Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել: պատառոտվել։
«Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երեւի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,– ասաց նա։
Զոլոյանը հավելեց, որ գյուղում տեսախցիկներ կան եւ ոստիկանները նաեւ դրանք են ուսումնասիրելու, որպեսզի տեսնեն կասկածելի մարդկանց կամ մեքենաների շարժը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։