Շուրջ 537 հազար հայ ստորագրել է Արցախը հայկական պահելու պահանջի տակ. Թագուհի Թովմասյան
БлогԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեցի հանուն հայկական Արցախի՝ իմ նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքները։
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքն ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են, և նա լիազորություն չունի հանդես գալ հայ ժողովրդի անունից։
Արդյունքներն ուղարկելու եմ միջազգային բոլոր գործընկերներիս, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին՝ արդեն որպես ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ լիազորությունները դադարեցրած նախագահ։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքական որոշմանը՝ հայտնեցի, որ հայցադիմում եմ ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ իմ՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի լիազորություններն ապօրինի դադարեցնելու որոշման դեմ: